15:18 | 02.10.19 | Նորություններ | 9058
Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին:
Գործող եւ նոր բաժանորդներն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարային Drive սակագնային փաթեթներում նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն համապատասխանաբար 30/80/140/200 ԳԲ, իսկ կանխավճարային Drive ՍՓ-ի օգտատերերը նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն կստանան 20/50/80/100 ԳԲ ինտերնետ։
Միանալով հետվճարային Drive սակագնային փաթեթներից որեւէ մեկին 18 ամսով՝ բաժանորդները կարող են ձեռք բերել Beeline 4G Wi-Fi երթուղիչը 100 դրամով:
«Beeline-ն ավելի շահավետ է դարձրել, արդեն իսկ բոլորի կողմից սիրված Drive սակագնային փաթեթները։ Հետեւելով բաժանորդների առաջարկներին` մենք ձգտում ենք ավելի շատ ինտերնետ տրամադրել առանց գնային փոփոխությունների։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Beeline-ի հավելյալ գերարագ ինտերնետից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։