17:14 | 26.09.19 | Նորություններ | 9927
Հայաստանում Beeline-ը տեղեկացնում է, որ այսուհետ Facebook սոցիալական կայքում կգործի նոր առանձին էջ իր կորպորատիվ հաճախորդների համար։
Beeline Business էջն օգտակար կլինի ոչ միայն Beeline-ի գործող կորպորատիվ հաճախորդների համար, այլ նաեւ կորպորատիվ սեգմենտի առաջարկներով հետաքրքրվող անձանց համար։
Beeline Business էջի բացման նպատակն է կորպորատիվ հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների եւ առաջարկների մասին, կիսվել փորձով եւ կապ պահպանել վերջիններիս հետ։ Էջը նաեւ թույլ կտա նոր հաճախորդներին արագ ծանոթանալու բիզնես նոր առաջարկներին։
«Մեզ համար շատ կարեւոր է նպաստել բիզնես ոլորտի զարգացմանը Հայաստանում եւ առավել արդյունավետ, մատչելի եւ նորարարական ծառայություններ տրամադրել գործարարներին։ Beeline Business էջում դուք կգտնեք ամենաշահավետ առաջարկները Ձեր բիզնեսի համար։ Նաեւ էջը հնարավորություն կընձեռի օպերատիվ կերպով ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այս էջի ստեղծմամբ Beeline-ը հարթակ է ստեղծում համախմբելու բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղեկատվության փոխանակումը պարզ, արագ եւ հարմար դարձնելով։