16:45 | 26.09.19 | Նորություններ | 2133

Google-ը ներկայացրել է «բյուջետային» Android 10-ը

Google-ը ներկայացրել է Android 10 Go Edition օպերացիոն համակարգը, որը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար:

Նշվում է, որ օպերացիոն համակարգի գործառույթներն ու արագությունը նկատելիորեն բարելավվել են: Այն հիմա 10%-ով ավելի արագ է, քան նախորդ տարբերակում: Ավելացվել են նաեւ անվտանգությանը վերաբերող նորարարությունները: Օպերացիոն համակարգը կգործարկվի աշնան ընթացքում:

Android Go Edition-ն աշխատում է 500-ից ավելի արտադրողների ավելի քան 1600 մոդելների վրա: Այդ սմարթֆոնները հասանելի են աշխարհի ավելի քան 180 երկրներում: