16:39 | 06.09.19 | Նորություններ | 2450

WCIT 2019-ին կմասնակցեն տեխնոլոգիական ոլորտի նախարարներ 20-ից ավելի երկրներից

20 երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտի պատասխանատու նախարարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan նախարարական կլոր սեղանին:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կայանալիք WCIT 2019-ին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։

Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։