14:07 | 16.08.19 | Նորություններ | 13776
Օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 , uGo 5500 եւ uGo 7500 հետվճարային սակագնային պլաններին 18 ամսով միանալու դեպքում բաժանորդները նշյալ ժամանակահատվածում ստանալու են գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ։
Մասնավորապես, uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները 15 ԳԲ գերարագ ինտերնետի փոխարեն 18 ամսվա ընթացքում ստանալու են 30 ԳԲ գերարագ ինտերնետ, uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները 40 ԳԲ-ի փոխարեն կստանան 80 ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ uGo 7500 սակագնային պլանի բաժանորդները 70 ԳԲ սովորաբար նախատեսված ծավալի փոխարեն կստանան 140 ԳԲ գերարագ ինտերնետ։
«Ucom Գիգաբում առաջարկին միացած բոլոր նոր բաժանորդները կստանան նաեւ Alcatel MW40V uFi սարքը 1 դրամով ձեռք բերելու հնարավորություն, որպեսզի վայելեն ինտերնետի կրկնապատկված ծավալը թե՛ տանը, թե՛ դրսում: Իսկ uGo 7500 սակագնային պլանին 18 ամսով միացող նոր բաժանորդները նաեւ կկարողանան առանց հավելավճարի օգտվել «Ինտերնետ Միասին» ծառայությունից եւ կիսել իրենց 140 ԳԲ ինտերնետի ծավալը մտերիմների հետ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Շարժական ինտերնետի uGo հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են կարճ հաղորդագրություններ ուղարկել իրենց մոդեմի ինտերֆեյսից։ 1 SMS-ի արժեքը դեպի տեղական բոլոր ցանցեր 15 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով՝ 20 դրամ: