17:55 | 31.07.19 | Նորություններ | 12601
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն որպես մենթոր մասնակցել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:
Անդրեյ Պյատախինն արդեն երրորդ տարին է մասնակցում «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին որպես փորձագետ եւ տարբեր ձեւաչափերով շփվում է երիտասարդ գործարարների հետ:
«Beeline-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, եւ այն, որ մենք արդեն երրորդ տարին ենք հանդես գալիս որպես «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկեր, եւս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը:
Տարեցտարի մենք համոզվում ենք, թե որքան կարեւոր է այսպիսի միջոցառման անցկացումը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ինքս էլ միշտ մեծ հաճույքով եմ հանդիպում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նորարարական գաղափարները կօգնեն մեր կյանքը դարձնել ավելի լավը», - նշել է Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ռազմավարական գործընկերն է։