17:48 | 30.07.19 | Նորություններ | 12993

Beeline ստարտափ ինկուբատորն ակտիվորեն մասնակցում է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին

Սեւանի ափին անցկացվող «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի շրջանակում մասնակիցների հետ մենթորային հանդիպում է ունեցել նաեւ Seven Smarts ընկերության հիմնադիր, Beeline ստարտափ ինկուբատորի մենթոր Արտավազդ Սոխիկյանը:

Արտավազդ Սոխիկյանը մեծ փորձ ունենալով միջազգային շուկայում՝ արդեն 2 շրջափուլ Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հետ անհատական հանդիպումներ է ունենում, որպես մենթոր՝ աջակցում գլոբալ շուկա մուտք գործելու հարցում։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ում նա մասնակից թիմերին ներկայացնում է իրենց նորարար բիզնեսի զարգացման ուղղությունները, ինչպես նաեւ հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ։

Օգոստոսի 31-ին «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպում են ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի նախագծերի մենեջեր Մանանա Մելքոնյանը եւ «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման եւ մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

Նրանք կլսեն ստարտափների ելույթները, խորհուրդներ կտան ներկայացման բովանդակության եւ բիզնեսի զարգացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կկիսվեն տպավորիչ խոսքով ներկայանալու գաղտնիքներով։ Մենթորները կօգնեն շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձեւաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ եւ հաղթել գլխավոր մրցանակները։

«Beeline ստարտափ ինկուբատորը գործում է արդեն երկրորդ տարին եւ սա մեր ինկուբատորի երկրորդ մասնակցությունն է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին: Վստահ եմ, որ միայն ակտիվ մասնակցությունը թույլ կտա այս ոլորտի փորձագետներին ու բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ կապեր ստեղծել, գիտելիքներ ստանալ եւ ի վերջո զարգացնել մեր երկրում ստարտափ էկոհամակարգը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։

Վրանային ճամբարի ձեւաչափով «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաեւ լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։