10:35 | 29.07.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 181837

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. ARD Music

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

ARD Music-ն արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ է, որն օգնում է ստանալ անհատական երաժշտություն՝ հիմնվելով օգտատերերի ամենօրյա գործողությունների եւ զգացմունքների վրա։

Ստարտափի թիմը բաղկացած է 5 հոգուց՝ Ռոմեո Ավագյան (ստարտափի հիմնադիր, Web ծրագրավորող), Մկրտիչ Հովհաննիսյան (ծրագրավորող / երաժիշտ), Զառա Թունյան (Android ծրագրավորող), Վարդան Հարությունյան (AI & ML ծրագրավորող), Նելլի Գրիգորյան (դիզայներ):

Itel.am-ի հետ զրույցում Ռոմեո Ավագյանը նշել է, որ մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն օգտագործելով՝ ARD Music-ը գեներացնում է առանձնահատուկ եւ անհատականությունը բնորոշող երաժշտություն։

«Երաժշտությունը գեներացվում է անհատի օրվա ակտիվության մասին տվյալները հաշվարկելով, ինչի արդյունքում էլ օրվա ամեն պահն արտահայտվում է առանձին նոտաների միջոցով»,- բացատրել է նա:

Ստարտափի թիրախում են երաժշտությամբ հետաքրքրվող եւ սմարթֆոն ունեցող երիտասարդները:

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ARD Music-ի թիմին հնարավորություն է տվել ծանոթանալ այլ ստարտափների հետ եւ զինվել անհրաժեշտ գիտելիքներով: