11:02 | 12.07.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 33479
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Cerebrus-ը մշակում է արհեստական բանականության հիման վրա բիզնես անալիտիկ հարթակ, որը թույլ է տալիս բիզնեսներին ստանալ տեղեկատվություն, թե ինչպես է բիզնեսը գործում, կանխատեսումներ, թե ինչպես է այն գործելու մոտ ապագայում, ինչպես նաեւ գործնական տեղեկություններ բիզնեսի այս կամ այն առանցքային գործունեության ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Հիմնադիրներն են Ռուբեն Համբարձումյանը (գործադիր տնօրեն) եւ Նարեկ Հայրապետյանը (տեխնոլոգիական գծով տնօրեն):
Ռուբեն Համբարձումյանի խոսքով, Cerebrus-ի թիրախում ամերիկյան փոքր եւ միջին բիզնեսներն են, որոնք գեներացնում են առնվազն $1 մլն տարեկան եկամուտ։
«Կա երեք տիպի անալիտիկա՝ բնորոշիչ (descriptive), կանխորոշիչ (predictive) եւ խորհրդատու (prescriptive)։ Ներկայիս անալիտիկ հարթակները հիմնականում կենտրոնացված են անալիտիկայի առաջին՝ ամենապարզ տիպի ապահովման վրա։ Cerebrus-ն առաջարկում է բոլոր երեքը՝ բիզնեսին ինտեգրելով արհեստական բանականություն»,- նշում է նա:
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը թիմին թույլ է տվել ձեռք բերել նոր կապեր եւ ամրապնդել ստարտափների վերաբերյալ գիտելիքները։
Առաջիկա մեկ տարում Cerebrus-ի թիմը ծրագրում է ունենալ նվազագույն կենսական մակարդակի պրոդուկտ, որը թույլ կտա այն թեստավորել արդեն իսկ առկա հաճախորդների համար, ինչին կհաջորդի սաղմնային ներդրման ստացումն առաջիկա տարվա համար։
Նարինե Դանեղյան