11:43 | 24.07.19 | Նորություններ | 3880

WhatsApp-ը հասանելի կդառնա միլիոնավոր ոչ սմարթ հեռախոսներում

WhatsApp մեսսենջերը պաշտոնապես գործարկվել է KaiOS մոբայլ օպերացիոն համակարգով աշխատող ոչ սմարթ հեռախոսներում:

Ծրագիրը կարելի է ներբեռնել KaiStore-ի օնլայն խանութից: Այն կաշխատի 256 կամ 512 ՄԲ հիշողություն ունեցող սարքերում:

Գործարկումը WhatsApp-ը հասանելի կդարձնի միլիոնավոր ոչ սմարթ հեռախոսների համար՝ ամբողջ աշխարհում:

KaiOS օպերացիոն համակարգում WhatsApp-ի հնարավորությունները, սակայն, այնքան էլ մեծ չեն: Ներկայում հնարավոր է միայն տեքստային շփում: Ձայնային եւ տեսազանգերը հասանելի կդառնան ավելի ուշ:

Մինչ օրս WhatsApp-ը գործում էր KaiOS-ով աշխատող միայն առանձին մոդելների վրա:

KaiOS-ը հասանելի է շուրջ 100 երկրում՝ ավելի քան 100 մլն սարքերի վրա: Սկզբում WhatsApp-ը կտեղադրվի միայն յոթ տեսակի հեռախոսների վրա: Դրանք են՝ Cat B35, Doro 7060, JioPhone (Reliance Jio), JioPhone 2 (Reliance Jio), MTN Smart, Nokia 8110 (HMD Global) եւ Orange Sanza: