12:46 | 23.07.19 | Նորություններ | 2597
Microsoft-ը $1 մլրդ կներդնի OpenAI կազմակերպությունում, որը զբաղվում է արհեստական բանականության (ԱԲ) առաջադեմ հետազոտություններով:
The New York Times-ի տվյալներով, լաբորատորիայի վերջնական նպատակն է արհեստական ընդհանուր բանականության համակարգի (AGI) ստեղծումը, որը կարող է «մտածել» նույն կերպ, ինչ մարդը:
Տարբեր հետազոտություններ փաստում են, որ AGI համակարգերը, որոնք կարողանում են սովորել, մտածել եւ երբեմն անցնել մարդուն՝ ինտելեկտուալ խնդիրների լուծման հարցում, կհայտնվեն տասնամյակներ հետո: OpenAI-ի համահիմնադիրը Սեմ Ալթմանն է, որը նաեւ Y Combinator աքսելերատորի նախագահն է: Նա կարծում է, որ OpenAI-ը կուտակված փորձը կարող է ներդնել՝ «ողջամիտ» ԱԲ-ի ստեղծման համար:
Աշխարհում ամենահարուստ ընկերությունները ներկայում ներդրումներ են կատարում «ուժեղ» ԱԲ-ի զարգացման մեջ: Դրանցից է, օրինակ, Google-ի սեփականատիրոջը պատկանող DeepMind լաբորատորիան: