11:47 | 10.07.19 | Նորություններ | 5393
Digitain-ը՝ ոլորտի ծրագրային ապահովման խոշորագույն ընկերություններից մեկը, միջազգային ընդլայնման ծրագրի շրջանակներում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում նոր տարածաշրջանային գրասենյակ բացելու մասին։
Digitain–ի գրասենյակի բացումը նաեւ ընդգծում է Շեֆիլդի շարունակական աճը, որպես բիզնեսի եւ նորարարության համար բարենպաստ պայմաններ ապահովող քաղաք։
Նոր գրասենյակը գլխավորելու է միջազգային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Գրասենյակը մատուցելու է հաճախորդների հետ աշխատանքի եւ հաշիվների կառավարման տեղայնացված ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Digitain-ի հետագա միջազգային ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Նախատեսվում է նոր գրասենյակներ բացել Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում:
Digitain-ի Միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Սայմոն Ուեսթբերիի առանցքային կարճաժամկետ դերն է՝ զարգացնել բիզնեսը Մեծ Բրիտանիայում եւ ամրապնդել Digitain-ի առաջատար դիրքերը խաղային շուկայում:
«Ուրախ եմ, որ գլխավորում եմ Digitain-ի ընդլայնումը դեպի Մեծ Բրիտանիա եւ ավելի ընդարձակ կարգավորվող շուկաներ: Digitain-ը մի ընկերություն է, որն առաջատար դիրքեր է գրավում խաղային ոլորտում, եւ գործընկերներին հնարավորինս մոտ լինելու մեր սկզբունքներից ելնելով՝ Մեծ Բրիտանիայում գրասենյակի բացումը շատ նշանակալից իրադարձություն է, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- նշել է նա։
Անցնող տարին առանձնահատուկ արդյունավետ էր Digitain-ի համար: Ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա՝ ունենալով ոլորտի առավել ճկուն, հարմար եւ արդյունավետ ծրագրային հարթակ:
Սայմոն Ուեսթբերիի մասին
Վերջին 12 տարիների ընթացքում Սայմոնն աշխատել է խաղային ոլորտում: Նա սկսել է իր գործունեությունը՝ ստեղծելով ու իրագործելով Gaming Executive Summit-ը (GES), որն այժմ վերածվել է World Gaming Executive Summit–ի եւ գործում է արդեն գրեթե 13 տարի: Ձեւավորման շրջանում GES-ն իրենից ներկայացրել է ամենաբարձր մակարդակի ղեկավարների գործադիր համաժողով, որին մասնակցություն են ունեցել խաղային ոլորտի առաջատար CEO-ները՝ տվյալ ոլորտի խնդիրները եւ հնարավորությունները քննարկելու համար:
Digitain-ը հանդիսանում է ոլորտի ծրագրային ապահովման խոշորագույն ընկերություններից մեկը, որտեղ համատեղ ծնվում եւ իրագործվում են ստեղծագործական եւ տեխնիկական մտքեր ու գաղափարներ։
Տարիներ առաջ սկսելով B2C բիզնեսից՝ ընկերությունն աճել է եւ դարձել սեփական ծրագրային լուծումներ մատակարարող ընկերություն: Այսօր Digitain-ն ունի ավելի քան 1400 աշխատակից եւ 70–ից ավել գործընկեր ամբողջ աշխարհում: