12:35 | 09.07.19 | Նորություններ | 7607

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակվում է բնակարանաշինության ծրագիրը

Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում:

Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքը սկսում է տարածվել եւ մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության:

Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը: Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ, մինչեւ հանդիպում՝ ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով:

«Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք եւ ինչ կամք եք դրսեւորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես եւ վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: