11:47 | 09.07.19 | Նորություններ | 1662

ՀՀ-ն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների

Հայաստանի օգտատերերի 3,23%-ը 2019թ. առաջին եռամսյակում ենթարկվել է թաքնված կրիպտոմայներների գրոհների, այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2,72%, իսկ Ադրբեջանում՝ 3,06%։

Հայաստանում 2018թ. մայներների թաքնված տեղադրման փորձեր են գրանցվել օգտատերերի 13% համակարգիչներում։ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. կազմել է 6,73%, իսկ 2018թ. հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% եւ 7%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019թ. առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում հայտնաբերել են մայներների 11 971 նոր տեսակ եւ դրանց կիրառմամբ գրոհներ՝ 1 197 066 եզակի օգտատերերի համակարգիչների վրա։

Կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները եւ դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետեւել մի շարք հիմնական կանոնների.

• զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին եւ անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
• կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարեւոր ֆայլերի պահուստային պատճենում;
• կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաեւ ներբեռնում եւ տեղադրում են դրանք փակող նորացումները;
• եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում եւ սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը;
• կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;
• ուշադրություն դարձրեք հաքերների նաեւ այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ նույնիսկ առեւտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;
• օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան, որը կա Բիզնեսի համար Kaspersky Security-ի կազմում։