17:15 | 28.06.19 | Նորություններ | 2378
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ Առողջապահության նախարարությունը հայտարարել են ծնողների համար նոր կայքի՝ babycef.am-ի մեկնարկը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի 25-ամյակի եւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ ստեղծված այս հարթակի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար:
«Այսօր ներդրվում է մի հարթակ, որի շնորհիվ հնարավոր կդառնա ավելի ճիշտ խնամք ցուցաբերել երեխաներին: Այն ստեղծվել է, որպեսզի դուք հնարավորություն ունենաք երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ ստանալ մատչելի եւ վստահելի տեղեկատվություն»,- ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք գիտենք, որ ծնող լինելն աշխարհում ամենաբարդ գործն է: Ու այս բարդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեր կողքին է, իսկ Բեյբիսեֆ-ը՝ մեր անմիջական շփումն ապահովող հարթակը,- նշել է Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: