Ձեռնարկատիրական Ասիստենտների դպրոցը, որի նպատակն է կրթել երիտասարդներին՝ ընկերությունների/ստարտափների աճն ապահովող պահանջված ուղղություններում, ընդունում է հայտեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։
15-ից ավելի երիտասարդ մասնագետներ հնարավորություն կստանան անցնել ինտենսիվ ուսուցում փորձառու մենթորների աջակցութամբ:
Ծրագրի հաջող ավարտից հետո փորձ ձեռք բերած մասնակիցները աշխատանքի կանցնեն Hero-House-ում կամ այլ ընկերություններում՝ ըստ պահանջի: