12:42 | 27.06.19 | Նորություններ | 5516

Hero House AI Incubator ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

 

AI Incubator ծրագրին, որը կօգնի ստեղծել բիզնես լուծումներ ԱԲ (արհեստական բանականության) տեխնոլոգիայի միջոցով, ինչպես նաեւ ամրացնել կրթական կառույցների եւ բիզնեսների համագործակցությունը, դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հունիսի 30-ը։

12-շաբաթանոց ինկուբացիոն ծրագրին կարող են դիմել ընկերություններ, որոնք ցանկանում են աշխատել ԱԲ լուծումների վրա, ինչպես նաեւ համակարգչային գիտության ու տվյալների գիտության բաժինների ուսանողներ, որոնք հետաքրքրված են արհեստական բանականությամբ եւ հետազոտություններով։

Դիմում-հայտը հասանելի է այստեղ:

Ծրագրի շրջանակներում, ուսանող-հետազոտողները աշխատելու են ընկերությունների հետ ԱԲ լուծումների վրա՝ ոլորտում պրոֆեսիոնալ եւ փորձառու մենթորների օգնությամբ։

Հիմնական ուղղություններն են` ֆինանսներ (finance), էլեկտրոնային նախագծման ավտոմատացում (electronic design automation), մեդիա (media), հաշվարկային կենսաբանություն (computational biology), քվանտային հաշվարկներ (quantum computing), խաղեր (games)։

AI Incubator-ը «Քաթըլիսթ» հիմնադրամի նախագիծ է, որն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության մաս:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: