10:45 | 27.06.19 | Նորություններ | 15723

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր սակագնային պլան՝ «Z» սերնդի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է:

«Z» պլանի շրջանակներում նաեւ տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորություն:

««Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած եւ թվայնացված միջավայրում: Հետեւաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է:

«Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաեւ ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաեւ «X» եւ «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավորություններ են ընձեռում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետեւյալն են.

Ծառայություն

Փաթեթ

Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram

∞ *

ԻՆՏԵՐՆԵՏ

ԳԲ

ԶԱՆԳԵՐ

ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

200 րոպե **

SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

200 SMS

 

 


Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:

10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:
Ակտիվացման կոդ՝ *208*1800#
Ակտիվացման գին՝ 1800 դրամ/30 օր