Ծրագրային լուծումների մշակմամբ եւ ապահովմամբ զբաղվող DataArt համաշխարհային ընկերությունն այսօր հայտարարել է, որ իր Atlas Framework-ը հասանելի է դարձրել բոլորին՝ որպես բաց կոդով GitHub նախագիծ՝ Apache 2.0 լիցենզիայով:
Սա նշանակում է, որ բիզնեսի ինտեգրումն ամպային համակարգի հետ կլինի զգալիորեն արագ եւ առավել արդյունավետ, իսկ բիզնես լուծումները հնարավոր կլինի տրամադրել ավելի արագ:
DataArt-ի այս քայլը նշանակում է, որ .NET ծրագրավորողներն այլեւս կարիք չեն ունենա ծախսել ռեսուրսներ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքային գործիքները հետազոտելու, ընտրելու, տեղակայելու, ինտեգրելու եւ կարգավորելու համար:
Atlas Framework-ը .NET ենթակառուցվածքային գործիքների ամբողջականություն է, որը նախատեսված է նախագծեր մեկնարկելու եւ ամպային համակարգերում գործնական ֆունկցիոնալությունը մինչեւ 24 շաբաթով արագացնելու համար:
«Atlas Framework-ի հասանելիությունը կհեշտացնի յուրաքանչյուր ՏՏ համակարգի տեղափոխումն ամպեր: Այն նշանակալիորեն նվազեցնում է մշակումները: Արագացված զարգացումը եւ գործնական ֆունկցիոնալության ավելի արագ հասանելիությունը կապահովեն վիթխարի առավելություններ: Այն նաեւ կհանգեցնի ամպային տեղափոխման ընթացքում ռիսկերի շեշտակի նվազեցմանը: Մենք ուրախ ենք բիզնես համայնքին մատուցել մի լուծում, որը համապատասխանում է նշված ստանդարտներին»,- նշել է DataArt-ի լուծումների ճարտարապետ Նիկիտա Կոզլովը: