17:13 | 24.06.19 | Նորություններ | 2084

Սինոփսիս-ի նախագահը ելույթ է ունեցել Երեւանում

Հունիսի 21-ին մեկօրյա այցով Երեւան էր ժամանել Սինոփսիս ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Աարթ դե Ջիզը, որը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Հավաքված ուսանողներն ու երիտասարդ մասնագետները ունկնդրել են դասախոսություն արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, իրերի ինտերնետի, ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների եւ այդ ամենն իրականության դարձնելու գործում Սինոփսիսի դերի մասին: Այս հարցում ընդգծվել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետների դերակատարումն ու մասնագիտական ներդրման կարեւորությունը։

Աարթ դե Ջիզն ընդգծել է, որ հայ ճարտարագետներն այսօր ներգրավված են աշխարհի առաջատար մշակումների եւ գերժամանակակից արտադրանքի ստեղծման նախագծերում։

Դիմելով երիտասարդներին՝ Սինոփսիսի նախագահը կոչ է արել հետեւողականորեն փորձել գտնել այն, ինչն իրենց հոգեհարազատ է եւ միշտ զբաղվել սիրած գործով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Աարթ դե Ջիզի ակնառու ներդրման համար եւ ի նշանավորումն ՀԱՊՀ-Սինոփսիս 15-ամյա համագործակցության մեջ նրա ունեցած ավանդի՝ Սինոփսիս-ի նախագահին շնորհվել է ՀԱՊՀ Ոսկե մեդալ: