Հունիսի 20-22-ը Հայաստան են այցելել IBM-ի Եվրոպայում ծրագրավորողների եւ ստարտափների էկոհամակարգերի ղեկավար Պասկալ Հելոտը եւ Եվրոպայում ամպային ծրագրավորողների պատվիրակ Կլեմենս Լեբրունը:
Հյուրերը հանդիպել են Open Government Data Hackathon-ի հաղթողների եւ Climate Change Tech Accelerator-ի ստարտափների, հայաստանյան ՏՏ էկոհամակարգի
ներկայացուցիչների հետ, այցելել Ինժեներական Քաղաք եւ BarCamp EVN19-ի շրջանակում հանդես եկել IBM-ի բիզնես եւ ամպային նորությունները ներկայացնող ելույթներով։
BarCamp19-ի շրջանակում Պասկալ Հելոտը խոսել է տեխնոլոգիական նորարարությունների առաջացմանը նպաստող աշխարհի մարտահրավերների մասին, իսկ Կլեմենս Լեբրունը՝ ծրագրավորողների ուշադրության կենտրոնում գտնվող IBM Watson համակարգի դերի մասին: