16:17 | 20.06.19 | Նորություններ | 2426

Zangi մեսենջերի միջոցով արդեն հնարավոր է Ամերիաբանկ զանգահարել

Ամերիաբանկը եւ Զանգի ընկերությունը հանդես են եկել նոր առաջարկով․ այսուհետ  Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից եւ ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Zangi մեսենջերը եւ ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ  ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ www.ameriabank.am կայքի Live Chat-ին:

Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով եւ հետեւել ինքնապատասխանիչի քայլերին:

«Մենք պարբերաբար բարելավում եւ հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները եւ կարծում ենք՝ մանավանդ արձակուրդային  շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ եւ արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»,- ասել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:  

Ըստ «Զանգի» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի, այն ունի կարեւոր մրցակցային առավելություններ.

«Բանկի հաճախորդների համար, թերեւս, ամենակարեւորը տվյալների անվտանգությունն է։ Zangi մեսենջերը անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Առաջին հերթին, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանվում։

Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները եւ հակառակը։ Բացի այդ, մեր մեսենջերը աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելիության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում եւ խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչեւ 7 րոպե խոսել»:

Բանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով: