16:25 | 19.06.19 | Նորություններ | 3318

«ՈԶՆԻ 2019» համակարգչային մրցույթին 500 աշակերտ է մասնակցել

Հունիսի 21-ին, ժամը 13:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Ոզնի 2019» համակարգչային մրցույթի ամփոփման եւ մասնակիցների պարգեւատրման հոբելյանական 10-րդ արարողությունը:

Այս տարի մրցույթի մասնակիցների թիվը հասնում էր 500-ի: Եզրափակիչ փուլը հաղթահարած 51 մասնակիցները կստանան պատվոգրեր եւ մրցանակներ: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին մրցանակներ են տրամադրել PS էլեկտրոնիկայի խանութը եւ hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:

2010թ. հիմնադրված «Ոզնի» համակարգչային մրցույթը միտված է նպաստել դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը: Անվճար մրցույթի աջակիցն է Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որն արդեն 7 տարի է իր համակարգչային լաբորատորիաները տրամադրում է մրցույթի մասնակիցներին:

Մրցույթի ամփոփումը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որի շնորհիվ Հայաստանի բոլոր դպրոցները իրազեկվում են մրցույթի մասին: