14:59 | 18.06.19 | Նորություններ | 9325
Beeline-ը հայտարարում է բջջային կապի բաժանորդների համար ռոումինգ ակցիայի անցկացման մասին:
Գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար:
Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաեւ զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում եւ այլ երկրներում:
5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց:
Առաջարկի շրջանակում բաժանորդները կարող են Հայաստան զանգահարել՝ վճարելով 150 դրամ 1 րոպեի դիմաց: Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաեւ Ուկրաինայում Kievstar եւ Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել եւ ընդունել ընդամենը 29,99 դրամով:
Սեզոնային առաջարկից օգտվելու համար բաժանորդներին լրացուցիչ ծառայություններ միացնել պետք չէ: Ճանապարհորդությունից առաջ միայն անհրաժեշտ է ստուգել ռոումինգի կարգավորումները:
«Ամառային արձակուրդների շրջանը բացված է եւ Beeline-ն ուրախ է իր բաժանորդներին առաջարկել սեզոնային ռոումինգ ակցիա, որում հիմնական շեշտը դրված է շարժական ինտերնետի վրա: Մեր բոլոր բաժանորդներին ցանկանում եմ հաճելի եւ հիշարժան հանգիստ եւ արդյունավետ աշխատանքային այցեր: Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի հասանելի ինտերնետը նրանց ճանապարհորդությունները կդարձնի էլ ավելի հաճելի եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ռոումինգում Beeline-ի ինտերնետի նոր սակագները կգործեն մինչեւ 2019 թ. սեպտեմբերի 20-ը:
Ռոումինգում բաժանորդները կարող են նաեւ զանգահարել +37480000612 սպասարկման անվճար հեռախոսահամարին: