11:45 | 11.06.19 | Նորություններ | 8179
Beeline-ներկարացրել է «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար անցկացվող ակցիան։
Մինչեւ հուլիսի 31-ը չօգտագործված ինտերնետը փաթեթի գործողության ժամկետի ավարտին չի «վառվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդը պետք է ժամանակին կատարի ամսավճարը՝ փաթեթի գործողությունը երկարացնելու համար։
Ակցիան հասանելի է «Սմարթ» սակագնային փաթեթների նոր եւ գործող բաժանորդների համար։
«Մեր բաժանորդները շատ հավանեցին չօգտագործված ինտերնետը հաջորդ ամսվան փոխանցելու մեր ակցիան։ Մենք ստացել ենք բազում դրական կարծիքներ եւ առաջարկներ՝ այն երկարաձգելու հետ կապված։ Վստահ եմ, որ այս առաջարկը եւ վերջերս իրականացված հիմնական ծավալի մեծացումը՝ «Սմարթ» սակագնային փաթեթներում թույլ կտա մեր բաժանորդներին վայելել մեր ծառայությունների պարզությունն ու որակը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսից «Սմարթ» սակագնային բոլոր փաթեթներում մեծացվել են ինտերնետի ծավալները։