10:29 | 11.06.19 | Նորություններ | 1585

Firefox-ն աշնանը վճարովի տարբերակ կունենա

 

Mozilla-ն աշնանը կներկայացնի Firefox դիտարկիչի վճարովի տարբերակը, որը կներառի այնպիսի գործառույթներ, ինչպես VPN միացումները եւ անվտանգ ամպային պահոցը։

Ծառայությունը հասանելի կդառնա հոկտեմբերին։

Ընկերության ղեկավար Քրիս Բիրդը նշել է, որ այն հնարավորությունները, որոնք արդեն հասանելի են Firefox-ում, վճարովի չեն դառնա։

Դեռեւս հայտնի չէ, թե որքան կարժենա Mozilla-ի վճարովի տարբերակի բաժանորդագրությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարկվեց Firefox-ի թարմացված տարբերակը, որտեղ առկա է Enhanced Tracking Protection (ETP) գործիքը։ Այն արգելում է երրորդ անձանց հետեւել օգտագործողի ինտերնետ ակտիվությանը։