14:14 | 07.06.19 | Նորություններ | 1751

Բուլղարիան ցանկանում է Սոֆիայում Թումոյի մասնաճյուղ բացել

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Բուլղարիայի նախագահը կարեւորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում եւ նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում եւ տպավորվել վերջինիս գործունեությամբ:

Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ:

Կողմերը կարեւորել են նաեւ համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը: