11:40 | 07.06.19 | Նորություններ | 3798
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 2-5-ը Թայբեյ աշխատանքային այցի ընթացքում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով համատեղ ծրագրեր։
ԱՏՁՄ նախագահը մասնակցել է աշխատանքային ճաշի, որի շուրջ քննարկվել են ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ նախագծեր։ Առաջիկայում նախատեսվում է գործարարների այցը Հայաստան։
TAITRA-ի (Թայբեյի արտաքին առեւտրի զարգացման խորհրդի) ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույնպես քննարկման թեման համատեղ ներդրումային ծրագրերն են եղել։
Թայթունգի ազգային համալսարանի (National Taitung University) ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեղինակավոր այս բուհում ուսումն անվճար շարունակելու նպատակով ԱՏՁՄ-ի «Արմաթ» լաբորատորիաների 10 սաների կրթաթոշակ տրամադրելու եւ ուսումն անվճար շարունակելու վերաբերյալ։
Աշխատանքային այցի ընթացքում Ա․ Եսայանին է հանձնվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին ուղղված հրավերը՝ Թայբեյ այցելելու եւ National Chiao Tung համալսարանի ղեկավարների հետ քննարկելու ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագիրը։ «Խելացի» գյուղատնտեսության զարգացման նպատակով համագործակցության մեկնարկը տրվել է մարտին, Երեւանում։