14:28 | 06.06.19 | Նորություններ | 9291

Երեւանում կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը

Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրել են իրենց գործող բիզնես նախագծերը՝ պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ այլ հյուրերին։

Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաեւ 3 շրջափուլ անընդմեջ անհատական մենթորություն է անում եւ օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։

«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետեւ տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես եւ իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձեւավորված թիմերին զարգացնելու եւ ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաեւ մասնակցել են էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի եւ սեմինարների»,- ասել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ՝ եւս 2 ռեզիդենտ թիմում ներդրումներ իրականացնելու նպատակով։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։