Մայիսի 16-ին 19:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա «Տեխնոաշխարհ» քննարկումը:
Միջոցառման շրջանակում ելույթ կունենա 3 բանախոս: 10X Engineering ընկերության Տեխնոլոգիաների մասով գլխավոր պատասխանատու Դավիթ Զարգարյանը կխոսի «Որտեղի՞ց գտնել իդեա, որտեղի՞ց սկսել / MVP-ի մշակում» թեմայով:
PrimeProjekt ընկերության հիմնադիր Աննա Զաքոյանը կպատմի թիմային աշխատանքում Նախագծերի եւ ժամանակի կառավարման մասին, իսկ Business Development Group ընկերության համահիմնադիր Գրիգոր Առաքելյանը կներկայացնի «Բիզնես գաղափարի վալիդացիա / թիրախավորված շուկա» թեման:
Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ: