14:59 | 07.05.19 | Նորություններ | 9057

Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը

Հայաստանում Beeline-ն այսօր նշում է Կապի օրը։

Ընկերությունում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել ընկերության ցանցային ենթակառուցվածքի զարգացման մեջ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորել է ցանցերի շինարարության եւ նախագծերի իրականացման բաժնի ավագ փորձագետ Վահրամ Մնացականյանին «Տարվա կապավոր» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նրա կատարած աշխատանքի եւ ցանցի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար։ Եվս մեկ կոլեկտիվ մրցանակ են ստացել Beeline-ի տեխնիկական ստորաբաժանման 20 աշխատակիցներ՝ նշանակալից նախագծերի իրականացման համար։

Նշենք, որ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline-ի վարչական գրասենյակի առաջին հարկում տեղադրված է տոնի թեմային համապատասխան ձեւավորված լուսանկարչական տաղավար, որտեղ այսօր լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները։

«Այսօրվա հիանալի տոնն ի սկզբանե պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ Մինչ այսօր էլ կապի տեխնոլոգիաների մեծ մասն աշխատում են ռադիոալիքների հիման վրա, այնպես որ այս տոնը հարազատ է դարձել հաղորդակցության բոլոր ճյուղերի համար։ Մենք որպես Հայաստանում կապի ոլորտի կայացման ակունքների մոտ կանգնած ընկերություն մեր առաքելությունն ենք համարում երկիրն ապահովել կապի առավել առաջադեմ տեխնոլոգիաներով, եւ այսօր պարգեւատրում ենք այն աշխատակիցներին, ովքեր առավել մեծ ներդրում են ունեցել մեր ցանցի զարգացման գործում։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կապավորներին, ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակիցներին՝ մեր ընդհանուր տոնի կապակցությամբ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին պարգեւատրման կապակցությամբ եւ ցանկանում եմ մաղթել հետագա ձեռքբերումներ եւ մասնագիտական հաղթանակներ, որոնք մեզ կօգնեն բարձր պահել հաղորդակցությունների մակարդակն երկրում, իսկ մեր հաճախորդների համար կապահովեն մշտապես բարելավվող ծառայությունների որակ»,- ասել է Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը։

Մայիսի 7-ը համարվում է ռադիոյի ծննդյան օրը։ Հենց այդ օրն է 1895թ․ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել իր ստեղծած աշխարհի առաջին ռադիոընդունիչը եւ իրականացրել է ռադիոկապի առաջին փորձը։ Այսօր կապի տարբեր ուղղությունների աշխատակիցներ նշում են այս տոնը։