10:26 | 26.04.19 | Նորություններ | 2001
Coursera առցանց կրթության հարթակը ներդրումային Е շրջափուլում $103 մլն է ներգրավել, որը կուղղի բիզնեսի զարգացմանը:
Ներդրումն իրականացրել են Future Fund եւ NEA վենչուրային հիմնադրամները, ինչպես նաեւ ավստրալական SEEK Group-ը:
Ըստ տեղեկությունների, Coursera-ն ներկայում գնահատվում է ավելի քան $1 մլրդ:
Առցանց հարթակում կարելի է գտնել 3,2 հազ. դասընթացներ՝ շուրջ 300 ուղղություններով: Դասընթացները ներկայացվում են աշխարհի լավագույն համալսարանների հետ համատեղ: Հարթակի միջոցով այսօր օնլայն կրթություն է ստանում շուրջ 40 մլն մարդ: