10:24 | 26.04.19 | Նորություններ | 7684

Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային հերթի տերմինալները համալրվել են «Արտահերթ սպասարկում» ծառայությամբ՝ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների հետ բաժանորդների համար։

Նշված հաճախորդները, ընտրելով ծառայության այդ տարբերակը, կկարողանան առաջնահերթ սպասարկում ստանալ։

Հնարավորությունն արդեն գործում է Beeline-ի 20 վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում՝ Երեւանում, Իջեւանում, Կապանում, Սեւանում, Էջմիածնում եւ այլ քաղաքներում։

«Մենք Beeline-ում շատ ենք սիրում եւ գնահատում մեր բաժանորդներին եւ գիտակցում ենք, որ կան մարդիկ, ում սպասարկումը պետք է առաջնային լինի ցանկացած պարագայում։ Մենք արդեն ստացել ենք այս նախաձեռնության առաջին գնահատականները եւ դրանք շատ դրական են։ Շատ բաժանորդներ՝ տեսնելով, թե որ հաճախորդներն են առաջնային սպասարկում ստանում, միայն հարգանքով են վերաբերում եւ հայտնում բազմաթիվ դրական կարծիքներ մեր ընկերության հասցեին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը նախատեսում է «Արտահերթ սպասարկում» ծառայությունը ներդնել Հայաստանի բոլոր գրասենյակներում, որտեղ կա էլեկտրոնային հերթի համակարգ։ Մոտակա Beeline-ի գրասենյակը կարելի է գտնել հետեւյալ հղումով։