14:05 | 25.04.19 | Նորություններ | 1797

Գործարկվել է Google Fit-ի iOS տարբերակը

Google-ը հայտարարել է ֆիզիկական ակտիվությանը հետեւելու համար նախատեսված Google Fit հավելվածի iOS տարբերակի գործարկման մասին:

Հավելվածի Android տարբերակը հասանելի էր դարձել դեռ 2014թ.:

Հավելվածի iOS տարբերակը ոչնչով չի տարբերվում Android տարբերակից: Այն օգտատիրոջը օրական տալիս է երկու ֆիթնես նպատակ՝ ակտիվության րոպեներ եւ կարդիոմարզումների բալեր:

Նշենք, որ Apple-ն ունի սեփական հավելվածը՝ Apple Health-ը, որը նույնպես թույլ է տալիս հետեւել օգտատերերի ֆիզիկական ակտիվությանը: