14:20 | 16.04.19 | Նորություններ | 9227
Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ փոքր կենտրոնում:
Մասշտաբային արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, եւ շուտով յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա միանալու Beeline գերարագ մինչեւ 100 Մբիթ/վրկ ինտերնետին VDSL տեխնոլոգիայով։
«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երեւանում: Կիլիկիա թաղամասից հետո մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչներին եւս հասանելի դարձավ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսված ենթակառուցվածքների բարելավումը եւ առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին՝ Անդրեյ Պյատախինը նրան նվիրել է COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից:
Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 138 հեռուստաալիք: