12:56 | 16.04.19 | Նորություններ | 1882
Հայտնի են ապրիլի 13-14-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացած Բաց կառավարման եւ տվյալների հաքաթոնի հաղթողները:
Գրադիենթ AM թիմը Հանրային լրագրության ակումբի եւ Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից ստացավ համապատասխանաբար $3500 եւ $4000 պարգեւ: Ad Infinitum եւ Երեւան QA թիմերից յուրաքանչյուրը ստացավ $2500, իսկ AgroTech եւ The Only Team թիմերից յուրաքանչյուրը՝ $4000 մրցանակ:
Նախաձեռնության նպատակն էր միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության եւ տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք պետական ամենատարբեր ոլորտներում ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարում։
Հաքաթոնի մրցանակային ֆոնդը կազմել է $28,500: Թեմաներն են ջրային եւ հողային ռեսուրսներին, առողջապահական եւ սոցիալական ոլորտներին ու համակարգերին առնչվող խնդիրները: Ոլորտի մասնագետներն օգնել են թիմերին մասնագիտական խորհրդատվությամբ։
Միջոցառումը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ISTC - Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ: