11:49 | 10.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 20877
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Risksensor-ը ներդրումների կառավարման գործիքակազմ է, որի թիրախում մինչեւ $50 հազ. կապիտալ կառավարող մանրածախ ներդրողներն են:
9 հոգուց բաղկացած թիմը ստեղծել է պրոդուկտ, որն առանձնանում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ շուկայի թիրախավորմամբ։
Risksensor-ի նախագծերի մենեջեր Աննա Գալստյանի խոսքով, Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստրատափին տվել է այլ հիմնադիրների եւ նրանց անհանգստացնող խնդիրներին առնչվելու հնարավորություն, ինչպես նաեւ գիտելիքների հասանելիություն։
Առաջիկա մեկ տարում թիմը նախատեսում է ունենալ շուրջ 1000 օգտատեր:
Հիշեցնենք, որ Risksensor-ը (նախկինում`Financial Tech) 2017թ. ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP) հաղթողներից է: