12:34 | 06.04.19 | Նորություններ | 2406

Digitain-ն ինտեգրում է արհեստական բանականություն՝ Develandoo-ի հետ գործարքի միջոցով

Խաղային ծրագրերի առաջատար մատակարարներից Digitain-ն ապրիլի 5-ին կնքել է ռազմավարական համագործակցության պայմանագիր արհեստական բանականության առաջատար ընկերություն Develandoo-ի հետ՝ արհեստական բանականության լուծումների ինտեգրման նպատակով։

Ըստ համաձայնագրի՝ Develandoo-ն կինտեգրի արհեստական բանականության իր ծրագրային լուծումները Digitain-ի հարթակներում: Նախատեսված բաժինների թվում են առեւտրական ռիսկերի կառավարումը, վաճառքի բաժինը, CRM հարթակը, ինչպես նաեւ՝ արտադրության ինժեներական նախագծերը: Develandoo-ն իր բոլոր խաղային ծրագրերը կիրականացնի բացառապես Digitain-ի միջոցով:

Համագործակցության զարգացման նպատակով Develandoo-ն կստեղծի երեք թիմ` բաղկացած արհեստական բանականության ոլորտի 27 որակյալ փորձագետներից, որոնք մասնագիտացած են Predictive Intelligence, Natural Language Processing եւ Machine Learning միջավայրերում՝ նորարարությունների ստեղծմանը նպաստելու համար:

Digitain-ն ապահովում է բազմաալիքային խաղային ծրագրային լուծումներ առցանց, բջջային եւ բուքմեյքերական կետերի համար: Ընկերությունն ունի ավելի քան 55 գործընկեր: Develandoo-ի փորձի ներգրավումը Digitain-ի հիմնական բիզնես մոդելի մեջ թույլ կտա ընդգծել ընկերության առանձնահատկություններն այդ ոլորտում՝ տրամադրելով մրցակիցներից տարբերվող բացառիկ ծառայություններ:

«Digitain-ի խաղային ծրագրերի հսկայական պահանջարկը եւ մեր արհեստական բանականության ծառայությունները հիանալի համապատասխանում են ընկերության առաքելությանը: Մենք ուրախ ենք համագործակցելու շուկայում առաջատար խաղային ծրագրային մատակարարներից մեկի հետ: Մեր լուծումները կնպաստեն, որ Digitain-ը տարածի արհեստական բանականության ոլորտում իր մրցակցային առավելությունները, եւ կապահովեն Digitain-ի առաջատար դիրքը խաղային հարթակում»,- նշել է Develandoo–ի գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:

«Միշտ հաճելի է համագործակցել Develandoo-ի պես գործընկերոջ հետ, որը հանդիսանում է տարածաշրջանում արհեստական բանականության եւ տեղեկատվության առաջատար կոնսորցիումներից մեկը: Բիզնեսի տեսանկյունից մենք պարտավորվում ենք տրամադրել լավագույն եւ որակյալ խաղային կոնցեպտը ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական շուկաներում: Հաշվի առնելով այն փաստը, որ Develandoo-ն հանդիսանում է Արհեստական Բանականության ճանաչված բրենդ շուկայում՝ մենք հավատում ենք, որ մեր համագործակցությունը երկու ընկերություններին կբարձրացնի նոր մակարդակի վրա»,- ասաց Digitain-ի կոմերցիոն տնօրեն Սուրեն Խաչատրյանը:

Develandoo-ն արհեստական բանականության նորարարական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում վաղ փուլում գտնվող ընկերությունների առաջխաղացման վրա: 2014թ․ ընկերությունը սկսեց իր գործունեությունը՝ մուտք գործելով երկրում արագ զարգացող ՏՏ ոլորտ:

Վերջին տարիներին Հայաստանը կարողացել է գրավել առաջատար դիրք, որը դուրս է բերում երկիրը EMEA տարածաշրջանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ: Develandoo-ն ձգտում է ստեղծել արհեստական բանականության հիմունքներով խաղային լուծումներ՝ բանկային, ապահովագրական, հեռահաղորդակցության եւ պաշտպանության ոլորտներում: Ընկերության նորարարական մոդելները հայտնի են նաեւ Հայաստանից դուրս՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում եւ Միջին Արեւելքում։ Develandoo–ն ունի իր մասնաճյուղերը Լոս Անջելեսում եւ Մյունխենում:

Digitain-ն ունի ավելի քան 1,200 աշխատակիցներ եւ 55-ից ավելի գործընկերներ ամբողջ աշխարհում: Digitain–ի խաղային հարթակը տրամադրում է turnkey կամ white-label լուծումներ ինչպես բուքմեյքերական կետերի, այնպես էլ օնլայն օպերատորների համար` API-ի միջոցով ինտեգրելով sportsbook, casino, live dealer եւ virtual sports մոդուլները:

Այն նաեւ ներառում է լայնածավալ վճարային համակարգեր, բոնուսային ճկուն առաջարկներ, CRM համակարգ եւ 24/7 հաճախորդների սպասարկում: Sportsbook-ը պարունակում է ամենամսյա 35,000 live իրադարձություններ 65 մարզաձեւերում, 7,500 լիգաներ եւ ավելի քան 3,000 խաղադրույքների շուկաներ, իսկ casino-ն ունի ավելի քան 3,000 խաղեր՝ Novomatic, EGT, Microgaming, Playson եւ այլ ընկերություններից: