11:58 | 05.04.19 | Նորություններ | 2305

Climate Change Tech աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Climate Change Tech աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր՝ 20 շաբաթ տեւողությամբ ծրագրին մասնակցելու համար:

Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 10-ը: Մանրամասները հասանելի ենայստեղ:

Ծրագրի նպատակն է գտնել նորարար եւ օպտիմալ լուծումներ՝ քաղաքային կայուն զարգացման 6 մարտահրավերների համար՝

- Ջրի աղտոտվածություն,
- Օդի աղտոտվածություն,
- Կանաչ տարածքներ քաղաքում,
- Խելացի տրանսպորտային համակարգ,
- Կոշտ թափոնների կառավարում,
- Քաղաքային գյուղատնտեսություն,

Ծրագիրը կազմակերպում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ասիական զարգացման բանկի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։