16:29 | 27.03.19 | Նորություններ | 2688

Gmail-ը դինամիկ կդառնա՝ AMP տեխնոլոգիայի օգնությամբ

Google-ը հայտարարել է AMP (Accelerated Mobile Pages) for Email նախաձեռնության մեկնարկի մասին, որն էլ. փոստը ստատիկ ձեւաչափից կվերածի ինտերակտիվի:

Նախաձեռնության առաջին կետը կլինի Gmail-ը: Նոր տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա օգտատերերին առանց նամակը փակելու մի շարք գործողություններ իրականացնել, օրինակ՝ հյուրանոցում սենյակ վարձել, օնլայն պրոդուկտներ ընտրել, մեկնաբանություններ գրել եւ այլն:

Google-ն արդեն համաձայնության է եկել AMP for Email-ը ներդնել Yahoo Mail-ում, Microsoft Outlook-ում եւ Mail.Ru-ում: