15:27 | 27.03.19 | Նորություններ | 8417
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «մարտահրավերի» կազմակերպման նախաձեռնությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, շարունակվում է:
Ռալֆ Յիրիկյանի «մարտահրավերն» ընդունած ՀՀ կապի, տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այն ուղղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որն էլ իր հերթին «մարտահրավեր» է փոխանցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նախարարի «մարտահրավերի» հասցեատերն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է:
Նախաձեռնության մասնակիցն ընթերցում է Թումանյանի որեւիցե քառյակ եւ «մարտահրավեր»-ը փոխանցում է այն մասնակցին, որին ինքն է որոշում: