Google-ի կողմից այսօր ներկայացված ինտերակտիվ Doodle-ը, որը կարելի է գտնել որոնողական համակարգի առաջին էջում, նվիրված է գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախին:
Doodle-ը թույլ է տալիս ընտրել եւ տեղադրել նոտաներ, իսկ արհեստական բանականության լուծումը շտկում է նորաստեղծ կոմպոզիցիան՝ այն նմանեցնելով Բախի երաժշտական ոճին: Ստեղծված կոմպոզիցիան կարելի է տարածել նաեւ սոցցանցերում:
Doodle-ի ստեղծման ժամանակ Google-ն առաջին անգամ կիրառել է արհեստական բանականության ալգորիթմ, որը վերլուծում է Բախի 300-ից ավելի ստեղծագործություն: