13:53 | 19.03.19 | Նորություններ | 9497

Beeline-ում ընթանում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը»

Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։

Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները եւ շնորհավորելու են Հաճախորդի օրվա առթիվ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։

«Beeline-ում մենք «Հաճախորդի օր» ենք անցկացնում յուրաքանչյուր եռամսյակը մեկ, եւ արդեն որպես ավանդույթ տարվա առաջին Հաճախորդի օրը կապում ենք այս հիանալի տոնի հետ։ Ուզում եմ նշել, որ հենց այս ձեւաչափն է մեզ օգնում բաժանորդներից ստանալ մեզ համար անհրաժեշտ հետադարձ կապը, որի շնորհիվ մենք բարելավում ենք մեր ծառայությունները, սպասարկումն ու աստիճանաբար դառնում ենք էլ ավելի պարզ, հարմար եւ մոտ մեր սիրելի հաճախորդներին»,- նշել է Անդրեյ Պյատախինը։

Բացի «Հաճախորդի օրից», որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո, ինչպես նաեւ SMS հարցումներ է անցկացնում այլ թեմաներով։ Հետադարձ կապի այդ միջոցների օգնությամբ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել եւ մշակվել է ավելի քան 65 000 պատասխան։

Արդյունքում 11 առավել ակտիվ հաճախորդները հրավիրվել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ նրանց համար անցկացվել է շրջայց ընկերությունում, այդ թվում եւ հաճախորդների սպասարկման կենտրոնում եւ Beeline-ի կապի թանգարանում։

Beeline-ում «Հաճախորդի օրը» անցկացնում է 2016 թ.-ից։