17:07 | 27.02.19 | Նորություններ | 8872

Beeline-ը գործարկել է «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթը

Beeline-ը հայտարարել է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր՝ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթի գործարկման մասին:

Նոր առաջարկը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթն՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան:

Առաջարկը հասանելի է հետվճարային հաճախորդների համար: Փաթեթի հիմնական առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է ինքնուրույն կարգավորել կապը՝ ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից: Օրինակ, կարելի է նախապատվությունը տալ միջազգային կամ ներքին զանգերին, ինտերնետին կամ այլ ծառայություններին: Բացի այդ, կապը կարելի է հարմարեցնել տարբեր աշխատակիցների համար՝ ելնելով նրանց մասնագիտական պահանջներից:

«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Բիզնեսի հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք բոլոր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ոչ միայն պարզապես նոր սակագնային փաթեթ, այլ իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն միայն իրենց բիզնեսին անհրաժեշտ ծառայությունները միացնելու եւ վճարելու հնարավորությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաեւ հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման: