14:57 | 12.02.19 | Նորություններ | 2973

Ալեքսիս Օհանյանի Reddit-ը $300 մլն է ներգրավել

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքը, որի համահիմնադիրը Ալեքսիս Օհանյանն է, $300 մլն է ներգրավել եւ այս պահին գնահատվում է $3 մլրդ:

Ներդրումային ռաունդին մասնակցել են չինական Tencent հոլդինգը ($150 մլն), Sequoia, Fidelity վենչուրային հիմնադրամները եւ երաժիշտ Սնուփ Դոգը:

Խոսելով չինական Tencent հոլդինգի մասին, CNBC-ի հետ զրույցում Reddit-ի համահիմնադիր Սթիվ Հոֆֆմանը նշել է, որ չինական ընկերությունը ներդրումներ է կատարում մեծ քանակությամբ վիդեոխաղերում, իսկ այդ բաժինը բավական տարածված է Reddit-ում: Հատկանշական է, որ Reddit-ը Չինաստանում արգելափակված է:

2017թ. օգոստոսին Reddit-ը $200 մլն ներդրում էր ստացել, եւ գնահատվում էր $1,8 մլրդ:

Reddit-ի ամսական լսարանը կազմում է շուրջ 330 մլն մարդ: Նրանց շուրջ կեսը 18-24 տարեկան երիտասարդներ են: