17:17 | 07.02.19 | Նորություններ | 1816

Երեւանում բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված հաքաթոն կկազմակերպվի

Փետրվարի 8-ից 10-ը Հայաստանում ֆրանսիական համալսարանում կկազմակերպվի Blockathon խորագրով հաքաթոն:

Եռօրյա միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ZAP.org-ը:


Միջոցառման նպատակն է ներգրավել ուսանողներին բլոկչեյն տեխնոլոգիաների ստեղծման եւ զարգացման աշխատանքներում, խրախուսել նրանց՝ իրականացնելու իրենց նորարարական գաղափարները եւ ստեղծելու նոր արժեքավոր կապեր:


Ուսանողները կաշխատեն առանձին թիմերով: Ժյուրիի կողմից ընտրված թիմերը կարժանանան մրցանակների: