11:09 | 25.01.19 | Նորություններ | 2566

Startup Wise Guys աքսելերատորը վերադառնում է Հայաստան

 

Հունվարի 30-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղը կհյուրընկալի էստոնական Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոյին եւ մենթոր Գերման Կոպպոլային:

Միջոցառման մանրամասները եւ գրանցման հայտը հասանելի է այստեղ: Մուտքը վճարովի է:

Էստոնիայում հիմնադրված Startup Wise Guys-ը B2B ստարտափների հետ աշխատող առաջին եվրոպական աքսելերատորն է: Այն մինչ օրս ներդրումներ է կատարել 35 երկրի 100-ից ավելի ստարտափներում։ Հայաստանից նախկինում Startup Wise Guys-ի շրջանավարտ են դարձել Inapptics եւ Currencii ստարտափները:

Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: