16:20 | 23.11.18 | Նորություններ | 13275
Beeline-ը հայտարարում է ամանորյա ակցիայի անցկացման մասին:
Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung հեռախոսներ Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ ստանալ մինչեւ 20 000 դրամ քեշբեք։
Վաճառքում ներկայացված է հայտնի արտադրողի սմարթֆոնների լայն տեսականի՝ 55 900-ից մինչեւ 443 900 դրամ արժողությամբ։
«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը» իր հաճախորդներին է նվիրում հարմար եւ շահավետ հնարավորություն՝ օգտակար եւ ժամանակակից նվեր անել ոչ միայն իրենց, այլեւ իրենց մտերիմներին եւ ընկերներին։ Մեր հաճախորդների համար հասանելի է Samsung սմարթֆոնների լայն տեսականի՝ ամենահասանելիներից մինչեւ առաջատար մոդելներ, իսկ քեշբեք ստանալու հնարավորությունը կլինի ամանորյա նվերի հաճելի հավելում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Սմարթֆոնների հետ միասին տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթները եւ մինչեւ 25 ԳԲ շարժական ինտերնետ, որոնք բաժանորդը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։