09:44 | 14.11.18 | Նորություններ | exclusive 8011
Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել փետրվարի 21-22-ը Ռիգայում կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում անցկացվելիք Fifty Founders Battle մրցույթին:
Մրցույթը նախատեսված է Բալթյան երկրների, Նորդիկ (Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա) տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների 50 լավագույն ստարտափների համար:
Itel.am-ին TechChill-ի կազմակերպչական թիմում տեղեկացրել են, որ մրցույթը բաց է սաղմնային եւ նախնական փուլում գտնվող ստարտափների համար:
Հայտերը հասանելի են այստեղ: Վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:
Fifty Founders Battle-ն անցկացվում է Silicon Vikings Startup World Cup մրցույթի հետ համատեղ:
TechChill-ում նշել են, որ թոփ 50 ստարտափները գլխավոր բեմից կներկայանան վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների, ԶԼՄ-ների եւ ժյուրիի առաջ: Մրցույթի հաղթողը կստանա €10 հազ. առձեռն մրցանակ՝ առանց որեւէ պարտավորության:
Մրցույթի շրջանակում մեկ ստարտափ կընտրվի մասնակցելու 2019թ. մայիսին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Silicon Vikings Startup World Cup եզրափակչին:
Նշենք, որ փետրվարին կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառմանը ներկա կլինեն 2000-ից ավելի մասնակիցներ: Itel.am-ը վերջին երկու տարիներին լուսաբանել է մրցույթը: