12:43 | 06.11.18 | Նորություններ | 11349
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետի երկարաձգման մասին:
Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները մինչեւ 28․02․2019 թ. ներառյալ կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաեւ օգտվել բջջային ինտերնետից:
Զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։
«Այս տարի մենք թարմացրել ենք «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, եւ հիմնական շեշտը դրվել է ինտերնետի արժեքի վրա։ Մեր ստացած հետադարձ կապը վկայում է այն մասին, որ այս ծառայությունը սիրվեց բաժանորդների կողմից։ Այժմ մենք ուրախ ենք երկարաձգել դրա տեւողությունը, որպեսզի մեր բոլոր բաժանորդները, ովքեր ամանորյա տոները դիմավորելու են արտասահմանում, կարողանան օգտվել այս հարմար եւ շատ շահավետ առաջարկից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է Եվրոպայի բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաեւ, Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում եւ Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորի միանալիս։
Ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։